ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՃԱՌՔԻ
 ՎՃԱՐՈՎԻ ԳՆՄԱՆ ՀԱՅՏԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

1. Սույն պայմանագրով կարգավորվում են «Էկոտուն» ՍՊԸ-ի (գրանցված 10.06.2016թ., գրանցման համար թիվ 271.110.913057, ՀՎՀՀ` 01271448, հասցե` ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Հասրաթյանի փող, 25/7) /այսուհետ՝ նաև Կառուցապատող/ և Գնման հայտ ներկայացրած անձի միջև «Էկոտուն» ՍՊԸ-ի կողմից ապագայում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանի և ավտոկայանատեղի /այսուհետ՝ նաև Անշարժ գույք/ վաճառքի գնման հայտի համարի ամրագրման հետ կապված հարաբերությունները:
2. Գնման հայտ ներկայացրած անձին տրվում է հերթագրման համար, որը փոփոխության ենթակա չէ:
3. Գնման հայտի համարի ամրագրման պայմանագրով գնման հայտ ներկայացրած անձի կողմից ձեռք բերված իրավունքները առուվաճառքի կամ գրավի առարկա չեն կարող դառնալ, այլ կարող են իրավահաջորդության կարգով անցնել այլ անձի:
4. Գնման հայտ ներկայացրած անձը բացառապես Կառուցապատողի համաձայնությամբ կարող է հերթագրման համարը փոխանցել այլ անձի:
5. Գնման հայտ ներկայացրած անձին հերթագրման համարը տրամադրվում է համապատասխան չափով հերթագրման վճարը 15 օրյա ժամկետում գնման հայտ ներկայացնելու օրվանից վճարված լինելու դեպքում:
6. Գնման հայտի ամրագրման վճարը ենթակա չէ վերադարձման գնման հայտ ներկայացրած անձին, եթե
- Գնման հայտ ներկայացրած անձը սույն պայմանագիրը ստորագրելուց հետո ցանկացած ժամանակ ցանկացած պատճառաբանությամբ հրաժարվի իր հերթից,
- Գնման հայտ ներկայացրած անձը իր ընտրած բնակարանի վերաբերյալ Անշարժ գույք գնելու իրավունքի առուվաճառքի և գրավի/հիփոթեքի պայմանագրի/այսուհետ՝ Գնման իրավունքի պայմանագիր/ կնքման առաջարկը ստանալուց հետո հրաժարվի լրավճարել կանխավճարը և/կամ կնքել Գնման իրավունքի պայմանագիրը,
- Գնման հայտ ներկայացրած անձը չվարկավորվի որևէ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից, ինչը հանգեցնի Գնման իրավունքի պայմանագիրի չկնքմանը:
7. Գնման հայտ ներկայացրած անձի կողմից հերթագրման վճարը 50 տոկոսի չափով ենթակա է լրավճարման, եթե սույն պայմանագրի ստորագրումից 20 աշխատանքային օր հետո Հերթագրված անձը փոխում է բնակարանի մակերեսը:
8. Գնման հայտի ամրագրման վճարը ենթակա է վերադարձման Հերթագրված անձին, եթե սույն պայմնանագիրը կնքելուց հետո երեք տարվա ընթացքում «Էկոտուն» ՍՊԸ-ի և Հերթագրված անձի միջև չի կնքվում Գնման իրավունքի պայմանագիր:
9. Գնման հայտ ներկայացրած անձը «Էկոտուն» ՍՊԸ-ի կողմից առաջարկված անշարժ գույքերից որևէ մեկը չընտրելու դեպքում պահպանում է իր հերթը հաջորդիվ կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանի ձեռքբերման գործընթացում։
10. «Էկոտուն» ՍՊԸ-ն իրավունք ունի Գնման հայտ ներկայացրած անձի կողմից չընտրված անշարժ գույքերն առաջարկելու հաջորդող Գնման հայտ ներկայացրած անձանց՝ ըստ հերթագրման համարի հաջորդականության։
11. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է երեք տարի ժամկետով:

Cart

Cart is empty.