Ինչպե՞ս են կառուցվում էկոտները

Էկոտները կառուցվում են երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիայով, որոնց 0-նիշը` հատակը 0,6-1 մետր հողից բարձր է լինում: Էկոպատերը՝ 21 սմ հաստությամբ՝ բաղկացած երեք շերտից (արտաքին ֆասադային էկոբլոկ՝ 7սմ, երկաթբետոնե միջուկ՝ 7 սմ, ներքնապատման էկոբլոկ՝ 7 սմ)Վերջիններս էլ փքեցված պեռլիտից են և պահպանում են պեռլիտի սկզբանական ամրության զգալի մասը: Էկոպատերը բարձր ձայնա-ջերմամեկուսացում են ապահովում: Պատերի արտաքին ֆասադային մակերեսն ստացվում է աղացած բնական գունավոր քարերից՝ մարմարից, տուֆի տեսակներից, բազալտից, ֆելզիտից, և բազմաթիվ այլ քարատեսակներից, որը պատվում է պաշտպանիչ հավելանյութով: Էկոբլոկները տասնյակ տարիներ պահպանում են բնական վառ գույները և ֆիզիկական հատկությունները:

Էկոտուն կարելի է ձեռք բերել նաև առանց ներքին հարդարման: Այդ դեպքում տունը գնորդին է հանձնվում դուռ, լուսամուտները տեղադրված, բոլոր կոմունիկացիաները միացված, ներսի պատերն առանձնացված, գաջված, հատակը բետոնով հարթեցված (ստյաշկա), դրսից ամբողջովին ավարտուն, երեսպատված վիճակով:

Cart

Cart is empty.