«Էկոտուն» ընկերությունը հիմնադրվել է 2016թ.-ին և իր գործունեության նախնական փուլում զբաղվել է նոր սերնդի շինանյութերի արտադրությամբ: Որոշ ժամանակ անց, արդեն ուսումնասիրելով տվյալ բնագավառի պահանջները և հաշվի առնելով ժամանակի թելադրանքը, ընկերությունը ընդլայնեց իր գործունեության ոլորտները և հայաստանյան շուկա ներմուծեց շինարարական մի նոր ճյուղ՝ կանաչ ճարտարապետությունը: 2016թ–ից ընկերությունը սկսեց կառուցել էկոտներ: Կարճ ժամանակահատվածում էկոտները լայն տարածում գտան հասարակության մեջ, և արդեն պահանջարկ եղավ բազմաբնակարան էկոհամալիրների կառուցման: Ընդառաջ գնալով հասարակական պահանջին` ընկերությունը սկսեց կառուցել բազմաբնակարան էկոշենքեր՝ ստեղծելով բարձր տեխնոլոգիական կառույցներ:  Ներկայումս   «Էկոտուն» ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի կառուցապատմամբ և հանդիսանում է Հայաստանում դեռևս ճանաչում չունեցող շինարարական նոր  ճյուղի՝ էկոշինարարոության հիմնադիրը:
Էկոշինարարությունը Հայաստանում դեռևս գտնվում է իր զարգացման վաղ շրջանում, սակայն բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ այն աստիճանաբար մեծանում է, և արդեն ժամանակի պարտադրանքով ավանդական շինարարությունը սկսում է իր տեղը զիջել էկոշինարարությանը: Բազմաթիվ ընտանիքներ արդեն երկար տարիներ է վայելում են էներգախնայող ու հարմարավետ տները: Աշխատում ենք հետզհետե ընդլայնել էներգախնայող տների կառուցումը:
«Էկոտուն» ընկերության նպատակն է՝ կառուցել էկոլագիապես մաքուր թաղամասեր, ավելի էնեգախնայող ու ժամանակի պահանջներին համապատասխան շենքեր, շինություններ և այդ գործընթացի մեջ ներգրավել հասարակության ավելի լայն շերտի՝ ստղեծելով բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

<<Ամենամյա ներդրումային համաժողով>> Աբու Դաբի 2023

2023 թ. մայիսի 8-10-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող «Ամենամյա ներդրումային համաժողովի» շրջանակներում «էկոտուն» ընկերությունը «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցությամբ մասնակցեց Էքսպո ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ավելի քան 10000 մասնակիցներ աշխարհի մոտ 170 երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում «Էկոտուն» ընկերությունը մի շարք հանդիպումներ ունեցավ տարբեր երկրների շինարարական ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ձեռք բերվեցին հետագա փոխշահավետ գործակցության պայմանավորվածություններ: Նշենք նաև, որ ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող «Ամենամյա ներդրումային համաժողովի» շրջանակներում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամն արժանացել է մրցանակի՝ ճանաչվելով տարածաշրջանի (Կենտրոնական Ասիա, Կովկաս և ՌԴ) լավագույն ներդրումային ծրագրերով գործակալություն:

Cart

Cart is empty.